BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ձեռներեցները դեռևս պայքարում են. նրանց աջակցում են ոչիշխանականները

Ձեռներեցները դեռևս պայքարում են. նրանց աջակցում են ոչիշխանականները
30.09.2014 | 15:16

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող ձեռներեցները կրկին ԱԺ-ի մոտ են: Համաձայն օրենքի՝ հոկտեմբերի 1-ից առևտրականները պետք է հաշվառեն իրենց ապրանքներն ու համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն ունեցած ցանկացած ապրանքի համար: Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում կքննարկվի օրենքը ոչիշխանական ուժերի նախաձեռնությամբ։
Նշենք, որ ՀԱԿ-ն այսօր հայտարարություն է տարածել խնդրո առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է, թե «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքում առաջարկվող փոփոխությունը «անելանելի վիճակի մեջ է դնում փոքր և միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների»: ՀԱԿ-ը կարծում է, որ գործող իշխանությունը «ստվերի դեմ պայքարի քողի տակ իրականում ոչնչացնում է փոքր և միջին բիզնեսը»՝ «հակամենաշնորհային օրենքներ ընդունելու, իշխանության հետ սերտաճած խոշոր օլիգարխներին տրված անօրինական հարկային և մաքսային արտոնություններից զրկելու» փոխարեն: Հայտնի է, որ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիաների արդյունքում բերման են ենթարկվել ոստիկանություն, և ՀԱԿ-ը գլխավոր դատախազից պահանջում է «անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար»:
Հիշեցնենք, որ իշխանության ներկայացուցիչները սույն օրենքի փոփոխության ընդունումը բացատրում էին խոշոր բիզնեսի վերահսկման նպատակով: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր փոփոխությանը՝ նշելով, թե «նշված փաստաթղթավորման միջոցով խոշորին իբր թե հսկելու փաստարկը» ամենևին «տեղին չէ»: «Խոշորին ուզում եք ստուգել, արեք դա ուղղակիորեն՝ մտեք և ստուգեք»,-գրել էր Հրանտ Բագրատյանը: Վերջինիս կարծիքով՝ «մեր պետության մեջ չինովնիկները ՓՄՁ ասելով հասկանում են տնտեսական շրջանառության ծավալ, ոչ թե հարկման մեխանիզմ։ Շրջանառության ու եկամուտների ծավալից ավելի կարևոր է այն, որ ՓՄՁ-ի համար վերացվում են շահութահարկն ու ԱԱՀ-ը և մտցվում է շրջհարկ։ Այսինքն, հարկայինը միջամտելու, ստուգելու իրավունք չպիտի ունենա, հաշվապահություն պահելու անհրաժեշտություն չպիտի լինի։ Այսպիսով՝ մտցնելով փաստաթղթաշրջանառության պահանջ, մենք ոչ թե տեխնիկական հարց ենք լուծում, այլ վերացնում ենք, ըստ, էության ՓՄՁ-ն»։
Այս պահին ԱԺ շենքի մոտ են դեռևս օրենքի դեմ բողոքող ձեռներեցները, ովքեր տրամադրված են խորհրդարանի մոտ մնալու մինչև ԱԺ նիստի ավարտը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ